ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Տոմսկի մարզի ԱԴԾ աշխատակիցները բացահայտել և կանխել են տեղի բնակչի գործունեությունը, որը լուսանկարում էր տարածաշրջանի ռազմական օբյեկտները և ուղարկում դրանք Ուկրաինայի հատուկ ծառայություններին։ Այս մասին հայտնում է գերատեսչությունը։
«Կանխվել է տարածաշրջանի բնակչի անօրինական գործունեությունը, որը աջակցություն է ցուցաբերել Ուկրաինայի հատուկ ծառայությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներին ՌԴ–ի անվտանգության դեմ ուղղված գործողություններում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 275-րդ հոդվածով նախատեսված «Պետական դավաճանություն» հոդվածի հատկանիշներով։
«Մեղադրյալը լուսանկարել է Տոմսկի մարզի տարածքում գտնվող ռազմական օբյեկտները։ Պատրաստված նյութն ուղարկել է թշնամուն՝ հետագայում դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ պլանավորելիս և իրականացնելիս այն օգտագործելու համար», – պարզաբանել է գերատեսչությունը։
Այժմ համալիր քննչական գործողություններ են իրականացվում, փորձում են պարզել անօրինական գործունեության այլ հնարավոր մասնակիցներին։