Բաքվի դատարանում այսօր կրկին հարցաքննել են Լևոն Մնացականյանին ու Դավիթ Մանուկյանին

Հաջորդ «դատական նիստը» նշանակված է հունիսի 19-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Բաքվում այսօր շարունակվել է հայ գերիների, այդ թվում ՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարությունը»:
Հայ գերիների «դատը» Բաքվի դատարանում
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` կրկին հարցաքննվել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։
Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում
Հարցեր են ուղղվել նաև ՊԲ նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանին, սակայն նա դրանց մեծ մասին չի պատասխանել։
Հայ գերիների «դատը» Բաքվի դատարանում
Հաջորդ «դատական նիստը» նշանակված է հունիսի 19-ին։
1 / 5

Բակո Սահակյանը Բաքվի դատարանում

2 / 5

Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում

3 / 5

Հայ գերիների «դատը» Բաքվի դատարանումվ

4 / 5

Դավիթ Բաբայանը Բաքվի դատարանում

5 / 5

Հայ գերիների «դատը» Բաքվի դատարանում

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: