Հայաստանում այսօր տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Վաղվանից սկսած մինչև հունիսի 12–ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նույնպես այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ի և 10-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Մեր ժամանակների ամենամեծ բնապահպանական աղետները. լուսանկարներ