ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին Ռուսաստանի Պրեմիեր լիգայում «Կրասնոդարի» հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը պատմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ զրույցում։
«Ես կապի մեջ եմ Հենրիխ Մխիթարյանի հետ։ Մենք փորձում ենք ժամանակ գտնել խոսելու համար։ Ես փորձում եմ նրան շատ չանհանգստացնել՝ հասկանալով, թե ինչպիսի խաղեր և մրցաշրջան է նա անցկացնում։ Իհարկե, նա ինձ գրեց, շնորհավորեց չեմպիոնական տիտղոսը նվաճելու կապակցությամբ։ Եվ ես նրան հաջողություն մաղթեցի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում »,- ասել է Սպերցյանը։
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ սկզբում Չեմպիոնների լիգայում համակրում էր «Բարսելոնային», բայց հետո անկեղծորեն հաղթանակ է մաղթել Հենրիխ Մխիթարյանին և «Ինտերին»։
«Ես ուզում էի, որ Հենրիխը հաղթի Չեմպիոնների լիգայում։Ցավոք, չստացվեց», - ասել է նա։
Նշենք, որ Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի կազմում մեկնել է Պրիշտինա, որտեղ հունիսի 6-ին կկայանա Հայաստանի հավաքականի ընկերական խաղը Կոսովոյի հավաքականի հետ։ Հունիսի 9-ին Ջոն վան'տ Սխիպի գլավորած թիմը Պոդգորիցայում կխաղա Չեռնոգորիայի դեմ։