Ձերբակալվել է Ավշարի նախկին համայնքապետը` Ավշարի Արայիկի եղբայրը

Գրիգորյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։
Սուրիկ Գրիգորյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։
Հիշեցնենք` Գրիգորյանը 1997թ.-ից մինչև 2011թ., այնուհետև 2013թ.-ից մինչև 2022թ. հունվարի 3-ը զբաղեցնելով համայնքի ղեկավարի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: Օրինակ՝ 2010-ին նա եղբոր ըկերությանը անհատույց փոխանցել է Ավշար համայնքին Հունաստանից նվիրատվությամբ հանձնված 95 մլն դրամ արժեքով «Ottevanգer» մոդելի հոսքագիծը։ Բացի այդ, 2019 թվականին Ավշարի նախկին ղեկավարը 95 մլն արժողությամբ համայնքային գույքը 19 մլն դրամով վաճառել է վերոնշյալ ընկերությանը:
Ինչպես է Ավշարի դպրոցի հին շենքը List.am-ում վաճառքի հանվել. մարզպետը մանրամասներ հայտնեց
Այնուհետև՝ 2019 թվականին, Ավշարի նախկին ղեկավարը 95 մլն արժողությամբ համայնքային գույքը 19 մլն դրամով վաճառել է վերոնշյալ ընկերությանը:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ավշարի նախկին ղեկավարը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։
Ս. Գրիգորյանի անվամբ հաշվառված է «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի մեկ ավտոմեքենա, Արարատի մարզում՝ գյուղատնտեսական նշանակության վարելահողեր, բնակելի կառույց: Վերջինիս 32-ամյա որդու անվամբ հաշվառված է «Տոյոտա ԼՑ» մոդելի ավտոմեքենա, Արարատի մարզում 54 անուն անշարժ գույք՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, շինություններ, հասարակական կառույցներ, արդյունաբերական օբյեկտներ: Նրա կնոջ անվամբ առկա է 20 անուն անշարժ գույք՝ Կոտայքի, Արարատի մարզերում և Երևանում, 34-ամյա դստեր անվամբ՝ 5 անուն անշարժ գույք՝ Երևանում և Արարատի մարզում, իսկ 30-ամյա դստեր անվամբ՝ 5 անուն անշարժ գույք Արարատի մարզում:
Հավելենք, որ Գրիգորյանը ՀՀԿ նախկին պատգամավոր, ձեռնարկատեր Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) եղբայրն է:
Ավշարի նախկին ղեկավարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. որդին 54 անշարժ գույք ունի