Բաքվի դատարանը հարցաքննել է Արկադի Ղուկասյանին, Լևոն Մնացականյանին ու Դավիթ Իշխանյանին

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 23-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Բաքվում կայացել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների հերթական «դատական նիստը»։
Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների հերթական «դատական նիստը» Բաքվի դատարանում
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «դատական նիստի» ընթացքում ցուցադրվել են տարբեր տեսանյութեր, այդ թվում՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններից և Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի հետ հարցազրույցից։
Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների հերթական «դատական նիստը» Բաքվի դատարանում
Բաքվի «դատավարության» ժամանակ հարցաքննվել են ինչպես Իշխանյանը, այնպես էլ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։
1 / 11

Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը Բաքվի դատարանում

2 / 11

Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների հերթական «դատական նիստը» Բաքվի դատարանում

3 / 11

4 / 11

5 / 11

6 / 11

7 / 11

8 / 11

9 / 11

10 / 11

11 / 11

Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների հերթական «դատական նիստը» Բաքվի դատարանում

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 23-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: