Մասրիկ գետում հայր ու որդի են խեղդվել

500 մ հեռավորության վրա հայտնաբերվել և ջրից դուրս է բերվել երկրորդ քաղաքացու մարմինը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Մեծ Մասրիկ գյուղի մոտակա Մասրիկ գետի ափամերձ հատվածում հայտնաբերվել են ձկնորսությամբ զբաղվող երկու քաղաքացու ձկնորսական և անձնական իրեր, հայտնում են ՆԳՆ-ից։
Այդ մասին ահազանգը ստացվել է այսօր ժամը 16։02-ին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով դուրս է բերվել քաղաքացիներից մեկի մարմինը։ 500 մ հեռավորության վրա հայտնաբերվել և ջրից դուրս է բերվել երկրորդ քաղաքացու մարմինը․ շտապօգնության բժշիկներն արձանագրել են քաղաքացիների կենսաբանական մահը։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ գետից դուրս բերվածները մահացածները Գեղարքունիքի մարզի բնակիչներ 58-ամյա Ա. Առաքելյանն ու 23-ամյա Ս. Առաքելյանն են: Վերջիններս հայր ու որդի էին, ովքեր նշված գետի ափամերձ հատվածում ձկնորսությամբ են զբաղվել: