ՌԴ–ում պետական դավաճանության կասկածանքով 2 սևաստոպոլցիներ են ձերբակալվել. ԱԴԾ

Նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել ՌԴ ՔՕ 275-րդ հոդվածով։
Sputnik
Սևաստոպոլում երկու բնակիչ է ձերբակալվել, որոնք կասկածվում են պետական ​​դավաճանության մեջ՝ ՌԴ ԶՈւ տեղակայման մասին տեղեկություններ հավաքելու և ուկրաինական կողմին փոխանցելու համար։ Այս մասին հայտնել է Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի գծով ՌԴ ԱԴԾ վարչության մամուլի ծառայությունը։
Քննիչները պարզել են, որ Սևաստոպոլի 53-ամյա բնակիչը հավաքագրվել է Ուկրաինայի ԱԾ–ի ներկայացուցչի կողմիցTelegram-ի միջոցով։ Նրան հանձնարարվել է քաղաքային գերեզմանատան տարածքում գտնվող թաքստոցից բջջային հեռախոս վերցնել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ գաղտնի կապ կազմակերպելու համար։ Հետագայում նա հետախուզական տեղեկություններ է հավաքել Սևաստոպոլում սպառազինության և զինտեխնիկայի գտնվելու վայրերի մասին։
Դաղստանում ահաբեկիչների համախոհ է ձերբակալվել, որը պայթյուն էր ծրագրել Խասավյուրտում
Երկրորդ ձերբակալվածը Սևաստոպոլի 51-ամյա բնակիչ է, որը հավաքագրվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության բացահայտված գործակալի կողմից։ Նրա հանձնարարությամբ տղամարդը տեղեկություններ է հավաքել և փոխանցել է քաղաքում տեղակայված ՀՕՊ օբյեկտների մասին։ Նա իր բնակության վայրում պահել է ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչներ՝ արտասահմանյան արտադրության, հեքսոգենի հիմքով պայթուցիկ նյութի երկու բրիկետ, որի ընդհանուր քաշը գերազանցել է մեկ կիլոգրամը, էլեկտրական դետոնատոր և ռադիոկառավարվող սարք։
«Երկու տղամարդու նկատմամբ էլ քրեական գործեր են հարուցել ՌԴ ՔՕ 275-րդ հոդվածի («պետական ​​դավաճանություն») համաձայն», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հոդվածն առավելագույն պատիժ է նախատեսում՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։
Բառնաուլում օտարերկրացու են ձերբակալել Մայր տաճարը հրկիզելու փորձի ժամանակ