ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆտարը Մոսկվայում Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ քննարկել է երկու երկրների միջև ռազմական համագործակցության ամրապնդումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Լիբիայի ազգային բանակի գլխավոր հրամանատարության մամուլի ծառայությանը։
«Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում զինված ուժերի գլխավոր հրամանատար, մարշալ Խալիֆա Աբու ալ-Քասիմ Խաֆտարի և Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև ռազմական համագործակցության ամրապնդման և մի շարք հարցերի շուրջ ջանքերի համակարգման ուղիները», - ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Բելոուսովը երախտագիտություն է հայտնել Լիբիայում անվտանգության և կայունության ապահովման գործում հրամանատարի դերի, տարածաշրջանում կայունությանն ու տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը նրա մշտական աջակցության համար՝ «հաստատելով երկու պետությունների միջև ռազմավարական գործընկերության զարգացման իր երկրի ձգտումը` ի շահ երկու կողմերի»: