Հայտնի է` ով է ստորագրել Պուտինի հորը պարգևատրելու հրամանը. արխիվային փաստաթղթեր

«Նևսկի պյատաչոկում» կռվելու համար ՌԴ նախագահի հայրն արժանացել է «Մարտական ծառայությունների համար» մեդալի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ռուսաստանի նախագահի հորը՝ Վլադիմիր Սպիրիդոնի Պուտինին «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրելու հրամանը ստորագրել է Լենինգրադի շրջափակումը ճեղքելու ռազմական ծրագրի հեղինակներից մեկը՝ Խորհրդային Միության մարշալ Լեոնիդ Գովորովը։ Այս մասին պարզ է դառնում արխիվային փաստաթղթերից, որոնք հայտնվել են ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ։
Նշվում է, որ ՌԴ նախագահի հայրը կռվել է Լենինգրադի մարզում և «Նևսկի պյատաչոկ» պլացդարմում վիրավորվել է ոտքից։ Փրկվելու համար նա պետք է «Նևսկի պյատաչոկից» տեղափոխվեր «մեծ երկիր»՝ չօկուպացված թիկունք։ Նրան փրկել է Պետերգոֆի իր հարևանը, որը պատահաբար մոտակայքում է եղել։ Նա գերմանացիների գնդակոծության տակ Պուտին ավագին հասցրել է հիվանդանոց։
Ռուսաստանը միշտ անխորտակելի խոչընդոտ է լինելու նացիզմի համար. Պուտին
«Նևսկի պյատաչոկում» կռվելու համար ՌԴ նախագահի հայրն արժանացել է «Մարտական ծառայությունների համար» մեդալի։
Պարգևատրման հրամանը ստորագրել են Լենինգրադի շրջափակումը ճեղքելու ռազմական ծրագրի հեղինակներից մեկը՝ Խորհրդային Միության մարշալ Լեոնիդ Գովորովը, ինչպես նաև Լենինգադիր ռազմաճակատի ռազմական խորհրդի անդամ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Բոգատկինը։
«Հրաման Լենինգրադի ռազմաճակատի զորքերին. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության անունից գերմանական զավթիչների դեմ պայքարի ճակատում հրամանատարության մարտական առաջադրանքների օրինակելի կատարման և դրա ընթացքում ցուցաբերած քաջության և արիության համար պարգևատրում եմ «Մարտական ծառայությունների համար» մեդալով՝ Կարմիր բանակի զինծառայող Վլադիմիր Սպիրիդոնի Պուտինին․․․ 86-րդ հրաձգային դիվիզիայի 330 հրաձգային գնդի(նախկին) հրաձիգ, ներկայում հայրենական պատերազմի հաշմանդամ»,-ասվում է փաստաթղթում:
Գովորովը 1942 թվականին նշանակվել է Լենինգրադի մերձակայքում գտնվող զորքերի խմբի հրամանատար։
1942 թվականի աշնանը սկսել է Լենինգրադի շրջափակումը ճեղքելու «Իսկրա» գործողության մշակումը։ Գործողությունը սկսվել է 1943 թվականի հունվարի 12-ին։ Խորհրդակին զորքերը Լենինգրադի շրջափակումը ճեղքել են 1943 թվականի հունվարի 18-ին: Քաղաքի շրջափակումն ամբողջությամբ վերացվել է 1944 թվականի հունվարի 27-ին։
Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում
Խորհրդային Միության հերոս, մարշալ Լեոնիդ Գովորովը (1897-1955) 1941-ի հոկտեմբերին՝ Մոսկվայի ճակատամարտի օրերին, նշանակվել է 5-րդ բանակի հրամանատար, որի զորքերը քաջություն և հերոսություն են ցուցաբերել մայրաքաղաքի մերձակայքում պաշտպանության և հակահարձակման ընթացքում:
1942 թվականի ապրիլից եղել է Լենինգրադի ռազմաճակատի զորքերի խմբի հրամանատար, իսկ հունիսից՝ Լենինգրադի ռազմաճակատի հրամանատար։ Ղեկավարել է Լենինգրադի շրջափակման ճեղաքումը, այնուհետև որպես ռազմաճակատի զորքերի հրամանատար մասնակցել է Բալթյան երկրներում գերմանական զորքերի ջախջախմանը։ Մնալով Լենինգրադի ճակատի հրամանատար՝ Գովորովը միաժամանակ համակարգում էր 2-րդ և 3-րդ մերձբալթյան ճակատների գործողությունները։
Պարգևատրվել է «Հաղթանակ» շքանշանով, Լենինի հինգ շքանշաններով, Կարմիր Դրոշի երեք շքանշաններով, Սուվորովի երկու 1-ին աստիճանի շքանշաններով, Կուտուզովի 1-ին աստիճանի շքանշանով և այլն։ Նրա աճյունն ամփոփված է Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի մեջ։
«1942. կյանքի ճանապարհով դեպի Սանահին» ֆիլմը ՌԴ–ում արժանացավ ժյուրիի հատուկ հիշատակմանը