ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Իրանի միջուկային ծրագրի ամբողջական վերացման մասին ԱՄՆ ղեկավարության հայտարարություններն ապակառուցողական են և միայն խանգարում են գործարքի կնքմանը: Ամենշաբաթյա մամուլի ասուլիսում այսօր այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ձգտելու է հասնել Իրանի միջուկային ծրագրի լիակատար վերացմանը:
«ԱՄՆ ղեկավարության կողմից նման հայտարարություններն ապակառուցողական են և միայն խանգարում են գործարքի կնքմանը։ Իրանը միշտ կողմնակից է եղել դիվանագիտական մոտեցմանը և պնդում է, որ գործարքի շուրջ բանակցությունները շարունակվեն», - Բաղայիի խոսքը փոխանցում է SNN գործակալությունը։
Ապրիլին Իրանն ու ԱՄՆ-ն Օմանում անցկացրել են անուղղակի բանակցությունների երեք փուլ, որոնցից վերջինը տեղի է ունեցել ապրիլի 26-ին: Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը, իսկ իրանական պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: