Դատարանը բավարարել է բնակարանի վերաբերյալ Եվգենի Պետրոսյանի հայցն ընդդեմ իր դստեր

Հումորիստի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ դուստրը ապրում է ԱՄՆ–ում և կապ չի պահպանում հոր հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը բավարարել է հումորիստ Եվգենի Պետրոսյանի հայցն ընդդեմ առաջին ամուսնությունից իր դստեր՝ Վիկտորինայի, որով նա խնդրել էր դստերը բնակարանն օգտագործելու իրավունքից զրկված ճանաչել և հանել գրանցումից։ Այս մասին դատարանի դահլիճից հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
«Հայցը բավարարել... Վիկտորինա Եվգենիևնա Պետրոսյանցին ճանաչել բնակելի տարածքն օգտագործելու իրավունքը կորցրած... այս որոշումը գրանցումից հանելու հիմք է», – դատավճիռը հրապարակեց դատավորը։
Հումորիստի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ դուստրը կապ չի պահպանում հոր հետ և ապրում է ԱՄՆ–ում։ Նա բացատրել է, որ, ըստ էության, Վիկտորինայի և Պետրոսյանի հարաբերությունները կոնֆլիկտային բնույթ են կրում, դա պայմանավորված է նրանով, որ Ստեպանենկոյից Պետրոսյանի ամուսնալուծության ժամանակ դուստրը աջակցել է մորը։
Պետրոսյանի հայցը դատարան է ներկայացվել անցյալ տարվա նոյեմբերին։
Եվգենի Պետրոսյանը ցույց է տվել, թե ինչպես է ձեռնածություն անում որդին` Վահանը
Ավելի վաղ պատասխանողի ներկայացուցիչը հիվանդության պատճառով չէր ներկայացել դատական ​​նիստին, այդ կապակցությամբ դատարանը հետաձգել էր նիստը։ Սակայն Պետրոսյանի ներկայացուցիչը դեմ էր հետաձգմանը։ Նրա խոսքով՝ Վիկտորինան բնակարանում չի ապրել 2017 թվականից։ Բացի այդ, նա փաստաթղթեր է ներկայացրել այն մասին, որ հենց Եվգենի Պետրոսյանն է վճարել կոմունալ վարձերը։