Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով. եղանակի տեսություն

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում ապրիլի 28-30-ին, ինչպես նաև մայիսի 1-ին և 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով, ապրիլի 30-ին, մայիսի 1-2-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում ապրիլի 28-30-ին, մայիսի 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:
Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ֆրանցիսկոս պապի վերջին հրաժեշտը Վատիկանում. նրան հուղարկավորեցին որպես համեստ քրիստոնյայի