Ֆրանցիսկոս պապի վերջին հրաժեշտը Վատիկանում. նրան հուղարկավորեցին որպես համեստ քրիստոնյայի

Հռոմի պապը նախապես կարգադրել է, որ իր հուղարկավորությունը նման լինի սովորական քրիստոնյայի հուղարկավորության։ Նրան թաղել են Հռոմի Սանտա Մարիա Մաջորե եկեղեցում: Թաղման արարողությունը փակ է եղել և տեղի է ունեցել մարդկանց նեղ շրջանակի ներկայությամբ։
Sputnik
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ավելի քան մեկ դար անց առաջին պապն է, որը թաղվելու է Վատիկանի սահմաններից դուրս: Նա ցանկացել էր, որ իրեն հուղարկավորեն Սանտա Մարիա Մաջորեի բազիլիկում` Հռոմի 4 հիմնական պապական բազիլիկներից մեկում։ Քահանայապետը նաև խնդրել էր իրեն հուղարկավորել պարզ դամբարանում, որի վրա լատիներեն գրված է «Franciscus»:
Երեք օրվա ընթացքում Պապին հրաժեշտ է տվել ավելի քան 250 000 մարդ։ Հոգեհանգստի և թաղման արարողությունը ղեկավարել է կարդինալ Ջովանի Բատիստա Ռեն՝ կարդինալների կոլեգիայի դեկանը։
Արարողությանը մասնակցել են համաշխարհային առաջնորդներ, այդ թվում` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցը և այլք: Հայաստանը ներկայացրել են նախագահ Վահագն Խաչատուրյանը, ինչպես նաև Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը և Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոսը:
Նշենք, որ Պապի հուղարկավորությունըբարդ հանդիսավոր ընթացակարգ է, սակայն Ֆրանցիսկոսը դեռ անցյալ տարվա ապրիլին որոշում էր ընդունել պարզեցնելու այն։
Ի տարբերություն նախորդ քահանայապետերի, նրան թաղելեն ոչ թե նոճու, կապարի և կաղնու եռաշերտը դագաղում, այլ պարզ փայտե դագաղում` փափուկ ցինկով։Դագաղի փակման հանդիսավոր արարողություն էլ չի եղել, Ֆրանցիսկոս պապըկարգադրել է, որ արարողությունն ավելի շատ նման լինի սովորական քրիստոնյայի հուղարկավորությանը:
Հռոմի հաջորդ Պապի ընտրությունները, իտալական մամուլի տվյալներով, կանցկացվեն մայիսի 5-10-ն ընկած ժամանակահատվածում: Արդեն ներկայացվել է 11 հնարավոր թեկնածուի անուն։
1 / 33

Սուրբ Պետրոսի հրապարակը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վերջին հրաժեշտի ժամանակ

2 / 33

Միանձնուհիները հավաքվել են Սուրբ Պետրոսի հրապարակում Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը

3 / 33

Սուրբ Պետրոսի հրապարակում հյուրասիրություն է պատրաստվում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության համար

4 / 33

Հոգևորականները հուղարկավորությունից առաջ լուսանկարվում են Սուրբ Պետրոսի տաճարում

5 / 33

Կարդինալը Հռոմի պապի հուղարկավորության ժամանակ

6 / 33

Միանձնուհիները սպասում են Սանտա Մարիա Մաջորե բազիլիկի դիմաց

7 / 33

Հավատացյալները հավաքվել են Վիա դելլա Կոնչիլիացիոնե փողոցում` Հռոմի պապի վերջին հրաժեշտին մասնակցելու համար

8 / 33

Հավատացյալներ Սուրբ Պետրոս տաճարի մոտ են

9 / 33

Լրագրողները հավաքվել են Բրաչո դի Կարլո Մանյո պատշգամբում

10 / 33

Հայ և հույն բարձրաստիճան հոգևորականները ժամանել են Սուրբ Պետրոսի տաճար Պապի հոգեհանգստին մասնակցելու համար

11 / 33

Վանականները Սուրբ Պետրոսի հրապարկում Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության ժամանակ

12 / 33

Տարբեր պատվիրակություններ են ժամանում Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությանը

13 / 33

Ուիլյամ արքայազնն ու Ուելսի արքայազնը Սուրբ Պետրոս տաճարում

14 / 33

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ` Մելանյա Թրամփի հետ ժամանել է Հռոմի պապի հուղարկավորությանը

15 / 33

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը ժամանել է Վատիկան

16 / 33

Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել է Վատիկան` Ֆրանցիսկոս պապին վերջին հրաժեշտը տալու

17 / 33

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` կնոջ Բրիջիտ Մակրոնի հետ

18 / 33

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը Սուրբ Պետրոս հրապարակում է

19 / 33

Լրագրողները հեռադիտակով հետևում են պատվիրակների ժամանմանը` հուղարկավորության պատարագից առաջ

20 / 33

Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը մասնակցելու եկել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին

21 / 33

Համաշխարհային առաջնորդները Ֆրանցիսկոսի վերջին հրաժեշտի արարողությանը

22 / 33

Հավատացյալները հավաքվել են Սանտա Մարիա Մաջորե բազիլիկի դիմաց

23 / 33

Հոգևորականները Սուրբ Պետրոսի հրապարակում Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորությանը

24 / 33

Պապի փակ դագաղը դուրս են բերում Սուրբ Պետրոսի հրապարակ

25 / 33

Հռոմի պապի դագաղը սգո պատարագի ժամանակ

26 / 33

Կարդինալները Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությանը

27 / 33

Փակ դագաղը բերում են Սուրբ Պետրոսի հրապարակ սգո պատարագի ժամանակ

28 / 33

Կարդինալների կոլեգիայի դեկան Ջովանի Բատիստա Ռեն սգո պատարագին կանգնած է փակ դագաղի կողքը

29 / 33

Պապի դագաղը պատրաստում են արարողությանը

30 / 33

Կարդինալները Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությանը

31 / 33

Ֆրանցիսկոս պապի դագաղը Սուրբ Պետրոսի հրապարակում

32 / 33

Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը

33 / 33

Հավատացյալներն ու հյուրերը Սուրբ Պետրոսի հրապարակում հանգուցյալ Ֆրանցիսկոս Պապի հոգեհանգստի պատարագին