ՀՕՊ տեղակայման մասին տվյալներ հավաքելու համար Սոչիում ձերբակալվել է Ռումինիայի քաղաքացի

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակից. Արխիվային լուսանկար
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) Կրասնոդարի երկրամասի վարչության քննչական բաժնում ձերբակալվածի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ լրտեսության հոդվածով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik․ Ուկրաինայի հատուկ ծառայությունների համար ռուսական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) օբյեկտների տեղակայման վայրերի մասին տվյալներ հավաքելու նպատակով ԱԴԾ աշխատակիցները Սոչիում ձերբակալել են Ռումինիայի քաղաքացու։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը։

«Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքում ձերբակալվել է 2002 թվականին ծնված Ռումինիայի քաղաքացի, որը ներգրավված է եղել Ուկրաինայի հատուկ ծառայությունների օգտին հետախուզական գործունեության մեջ», - հայտնել է հանրային կապերի կոմիտեն:

Հաստատվել է, որ ձերբակալվածը 2024 թվականի ամռանը ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ իրականացրել է Սոչիի տարածքում գտնվող ՀՕՊ միջոցների տեղակայման վայրերի մասին տեղեկությունների հավաքագրում և փոխանցում։
ԱԴԾ-ի տվյալներով՝ տեղեկությունների դիմաց Ուկրաինայի հատուկ ծառայությունները նրան խոստացել են աջակցել Ռուսաստանից անվտանգ հեռանալու և Ուկրաինայի զինված ուժերի կամավորական կազմավորմանը միանալու հարցում:
ԱԴԾ Կրասնոդարի երկրամասի վարչության քննչական բաժնում ձերբակալվածի նկատմամբ ՌԴ Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով(լրտեսություն) հարուցվել է քրեական գործ։