ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Բաքվում կայացել է Արցախի նախկին ղեկավարների շինծու դատավարության հերթական նիստը։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօր կրկին ցուցմունք են տվել «տուժողները»։
Հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 28-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: