«Էս գիշեր ահավոր ա իլալ»․ Խնածախում գիշերը գրեթե անդադար կրակել են

Նախորդող գիշերներին կրակոցները նաև գյուղի ուղղությամբ են եղել, տների ու տարբեր շինությունների տանիքներին են դիպել։Նախորդող գիշերներին կրակոցները նաև գյուղի ուղղությամբ են եղել, տների ու տարբեր շինությունների տանիքներին են դիպել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Այս գիշեր Սյունիքի մարզի Խնածախ գյուղում գրեթե անդադար կրակոցներ են լսվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց գյուղի բնակիչներից մեկը։
«Էս գիշեր ահավոր ա իլալ, ավելի շատ են կրակել` մոտ 40 րոպե` անընդմեջ։ Ավելի վատ ա իլալ, գիշերը չենք քնել։ Սկսել են գյուղի մեջ էլ խփել»,- ասաց բնակիչը։
Նա հայտնեց, որ երեկ էլ մոտակա դիրքերից ադրբեջանցիները հայհոյանքներ են հնչեցրել ոչխարներին արածացնող հովիվների հասցեին։
Նրա խոսքով՝ նախորդող գիշերներին ադրբեջանական կողմից արձակված կրակոցները նաև գյուղի ուղղությամբ են եղել, դրանք տների ու տարբեր շինությունների տանիքներին են դիպել։
Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին պարբերաբար տեղեկություններ են ստացվում Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ գյուղերում լսվող կրակոցների վերաբերյալ։ Դրանք ուղեկցվում են Ադրբեջանի ՊՆ կողմից տարածվող ապատեղեկատվությամբ, թե հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը։ Մարտի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով բնակելի տուն էր վնասվել։
Ապրիլի 5-ին Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ ադրբեջանական զինուժի կողմից մարտի 31-ին Սյունիքի մարզի Խնածախ գյուղի տներից մեկի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նշանակվել է դատաձգաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:
պրիլի 14–ին ՀՀ ՊՆ–ն հաղորդեց, որ ադրբեջանական զինուժը դարձյալ կրակել է Խնածախ գյուղի ուղղությամբ։ Տուժածներ չկայի, սակայն կրակոցների հետևանքով վնասվել էր գյուղի մշակույթի տունը։