Աշխարհում առաջին անգամ մարդկանց և ռոբոտների կիսամարաթոն է անցկացվել։ Պեկինում կազմակերպված միջոցառմանը 20 մարդանման ռոբոտ է մասնակցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Առաջինը եզրագծին է հասել «Տյանգուն Ultra» ռոբոտը, որը մոտ 21,1 կմ տարածությունը հաղթահարել է 2 ժամ 40 րոպե 42 վայրկյանում՝ մոտ մեկ ժամ առաջ անցնելով մոտակա մրցակցից:
Մարդ-վազորդների մրցավազքում հաղթել են Եթովպիայի ներկայացուցիչները։ Տղամարդկանց շրջանում լավագույն ցուցանիշը եղել է 1 ժամ 2 րոպե 36 վայրկյանը, կանանց շրջանում` 1 ժամ 11 րոպե 7 վայրկյանը: