ԵՄ–ն թեկնածու երկրներին հրահանգել է մայիսի 9-ին չայցելել Մոսկվա

Եվրամիությունը կազմակերպությանն անդամակցելու թեկնածու պետություններին հրահանգել է մայիսի 9-ին չմասնակցել Մոսկվայի Հաղթանակի շքերթին և չայցելել Ռուսաստան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հետևանքներ է խոստանում նրանց, ովքեր մայիսի 9-ին կմեկնեն Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին մասնակցելու: Թե ինչ հետևանքների մասին է խոսքը՝ նա չի հստակեցրել։
Նա հայտարարել է, որ տոնական միջոցառումներին Եվրամիության երկրների մասնակցություն չի նախատեսվում:
ՌԴ–ն ողջունում է Մոսկվայում Մայիսի 9-ի միջոցառումներին Փաշինյանի մասնակցությունը․ Զախարովա
Ավելի վաղ Politico-ն գրել էր, որ Զելենսկին ուզում է ուշադրությունը շեղել Մոսկվայի հաղթանակի շքերթից և ԵՄ պաշտոնյաներին խնդրում է մայիսի 9-ին գալ Կիև:
Պարզվում է, որ ԵՄ-ն «շատ հստակ ցուցումներ» է տվել միությանն անդամակցելու թեկնածու երկրներին՝ չմասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին: Լատվիայի արտգործնախարար Բայբա Բրաժեն հայտարարել է, որ դա չի համապատասխանում Եվրամիության արժեքներին:
Նա տեղեկացրել է, որ նախօրեին «հագեցած երեկո է եղել արևմտաբալկանյան գործընկերների հետ»՝ արտաքին գործերի և անվտանգության ընդհանուր քաղաքականության համաձայնեցման հարցերի շուրջ։
Ավելի վաղ մայիսի 9-ի շքերթին իր ներկայությունը հաստատել էր Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Սպասվում է նաև Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի այցը:
Մոսկվայի և Երևանի միջև շփման դադարը հաղթահարված է. ՌԴ ԱԳ նախարար