ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի 33-ամյա մի բնակիչ 104 բարդի է հատել։ Տեղեկությոյւնը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ տղամարդը մոտ մեկ ամիս առաջ իր բնակավայրին մոտ անտառում հատել է ծառերն ու փայտանյութը տեղափոխել բակ։
Համայնքային ոստիկաններն էկոպարեկների հետ այցելել են 33-ամյա տղամարդու տուն: Նրա բակում հայտնաբերվել են հատված բարդիները։
Տղամարդը հայտնել է, որ ծառերն ինքն է կտրել և տեղափոխել։
Փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։