Բաքվի դատարանում այսօր «հարցաքննվել է» ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանում
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հերթական «դատավարությունը» նշանակված է ապրիլի 7-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Բաքվում այսօր տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հերթական «դատավարությունը»։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը
Հաղորդվում է, որ այսօր «հարցաքննվել» է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը։
Հաջորդ «նիստը» նշանակված է ապրիլի 7-ին։
Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հերթական «դատավարությունը»
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: