Հզոր երկրաշարժ Մյանմայում. ցնցումները զգացել են 5 երկրում, Բանգկոկում ավերածություններ կան

Վնասների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան:
Sputnik
Էպիկենտրոնում 7,7 բալ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է գրանցվել Մյանմայում, որին 10 րոպե անց հետևել է 6,4 բալ ուժգնությամբ հետցնցում։ Ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում:
Փլուզվել է իջևանատան ճակատային մասը, տների պատերը ճաքել են. Իրանի երկրաշարժի հետևանքները
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի քաղաքապետարանը բարձրահարկ շենքերի տարհանում է հայտարարել երկրաշարժի պատճառով, քաղաքում ավերածություններ կան, ասվում է քաղաքապետարանի կողմից սոցիալական ցանցերում հրապարակված շտապ հայտարարությունների շարքում:
«Բարձրահարկ շենքերի տարհանումն անհրաժեշտ է դրանց վիճակի անհապաղ ստուգում անցկացնելու համար՝ բնակչության անվտանգության նպատակով»,-ասվում է հայտարարություններից մեկում:
Մեկ այլ հայտարարության մեջ նշվում է, որ երկրաշարժի հետևանքով հնարավոր կառուցվածքային վնասների պատճառով ժամանակավորապես դադարեցվել է ստորգետնյա և վերգետնյա մետրոյի աշխատանքը։
5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Քերման նահանգում
Կադրերում Բանգկոկի շենքերից մեկն է, հաղորդվում է, որ առնվազն 43 բանվոր մնացել է փլուզված շենքի փլատակներում:
Քաղաքապետարանը սոցցանցերում հայտնել է, որ շուտով կհայտարարվի Բանգկոկում տեղի ունեցած վնասների և ավերածությունների մասին նախնական տեղեկատվությունը։