Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երեկ շրջել է Երևանի կենտրոնում, զրուցել հայրենակիցների հետ և նույնիսկ հուշանվերների խանութ մտել։
Արաղչին X սոցիալական ցանցում հրապարակել է Երևան ժամանելու և այնտեղ շրջելու տեսանյութը։
Իրանցի նախարարն այս պահին հանդիպում է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։ Նախատեսվում է նաև համատեղ մամուլի ասուլիս։
Նշենք, որ Երևանում տեղի կունենա նաև Արաղչիի «Բանակցությունների ուժը» հայերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը։ Հայերեն հրատարակության առաջաբանը գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Բանակցությունների ուժը» գիրքը թարգմանվել է Հայաստանում Իրանի դեսպանատան աջակցությամբ։