Բեդրոս Կիրկորովին հրաժեշտ են տվել ծափերով. լուսանկարներ

Բեդրոս Կիրկորովի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայի Մոսկվայի Պայծառակերպության եկեղեցում, նրան հուղարկավորել են Տրոեկուրովյան գերեզմանատանը։
Sputnik
ՌԴ ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովին հրաժեշտ են տվել ծափերով` նրա «Guarda che luna» («Տե՛ս` ինչպիսի լուսին է») երգի ուղեկցությամբ։
Ռուսական էստրադայի արքայի հայրը մահացել է մարտի 18-ին։ Նա հունիսին կդառնար 93 տարեկան։ Մահվան պատճառը սրտի կանգն է։
«Հորս մեծ ճանապարհն ավարտվեց, բայց ավարտվեց այստեղ` հողի վրա։ Իմ սրտում նա կմնա ընդմիշտ... Այսօր սիրտս ցավով է լցված... Կարծում եմ` մենք կհաղթահարենք այս ծանր օրը` գարնանային ու արևոտ` այնպիսին, ինչպիսին հայրս էր կյանքում», – ասել է Կիրկորովը հրաժեշտի ժամանակ։
Ո՛չ մորս կողքին եղա, ո՛չ հորս. Ֆիլիպ Կիրկորովը` ծնողների մահվան մասին
Նա լրագրողներին ասել է, որ հայրը կյանքի վերջին տարում զարմանալի փաստեր էր պատմում իր կյանքից, գուցե առաջիկայում այդ զարմանալի հիշողությունները հրապարակվեն։
Թեև Բեդրոս Կիրկորովը (Կրիկորյան) ծնվել է Բուլղարիայում, սակայն ծնողները հայ են։
Նրանք սևծովյան Վառնայում են հայտնվել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից հետո։ Բեդրոս Կիրկորովը որդուն Ֆիլիպ է անվանակոչել հոր պատվին։
1 / 15

ՌԴ ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովի հրաժեշտի արարողությունը

2 / 15

Լրագրողներն ու բլոգերները նկարահանում են Ֆիլիպ Կիրկորովին

3 / 15

Երգչուհի Անիտա Ցոյը

4 / 15

Երգիչ Վլադ Տոպալովը կնոջ` հեռուստահաղորդավարուհի Ռեգինա Տոդորենկոյի հետ

5 / 15

Երգիչ Գրիգորի Լեպսը

6 / 15

Երգչուհի Վալերիան և պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը

7 / 15

Երաժշտական պրոդյուսեր Իգոր Կրուտոյը

8 / 15

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան

9 / 15

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հոր հրաժեշտի արարողությանը

10 / 15

Ֆիլիպ Կիրկորովը երեխաների՝ Մարտինի և Ալլա-Վիկտորյայի հետ

11 / 15

Ֆիլիպ Կիրկորովի երեխաները՝ Մարտինը և Ալլա-Վիկտորյան

12 / 15

ՌԴ ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովի պարգևները

13 / 15

Արտիստի դագաղը դուրս են բերում եկեղեցուց

14 / 15

ՌԴ ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովի հրաժեշտի արարողությունը

15 / 15

Ֆիլիպ Կիրկորովը