ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Ռուսաստանն ու Ուկրաինան այսօր փոխանակել են գերիներին, որի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների երեկվա հեռախոսազրույցի արդյունքում:
Ինչպես հայտնել են ՌԴ ՊՆ-ից, Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է175 ռուս զինվորական, փոխարենը փոխանցվել Է Ուկրաինայի զինված ուժերի175 ռազմագերի, ինչպես նաև 22 ծանր վիրավոր գերի ՝ որպես բարի կամքի արտահայտություն:
Նշվում է, որ ներկայումս բոլոր ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում կապ հաստատել հարազատների հետ:
Ազատ արձակված բոլոր զինծառայողները կտեղափոխվեն Ռուսաստանի Դաշնություն ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար, հայտնել են գերատեսչությունից:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։