ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Կերչի բնակչի, որը Կիևին տեղեկատվություններ է փոխանցել

Տեղեկությունը փոխանցվել է ուկրաինական կողմին հրթիռային հարվածներ հասցնելու ժամանակ օգտագործելու համար։
Sputnik
Կերչի բնակիչ է ձերբակալվել է պետական ​​դավաճանության կասկածանքով, հայտնում է Ղրիմի և Սևաստոպոլի գծով ԱԴԾ վարչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ձերբակալվածն անձնական կապ է հաստատել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության աշխատակցի հետ և հսկիչի հանձնարարությամբ տեղեկատվություն է հավաքել ու փոխանցել Կիևին տարածաշրջանում կարևոր ենթակառուցվածքային օբյեկտների վիճակի վերաբերյալ։ Գերատեսչությունից հայտնել են, որ տեղեկությունը փոխանցվել է ուկրաինական կողմին հրթիռային հարվածներ հասցնելու ժամանակ այն օգտագործելու համար։
Ըստ գերատեսչության կողմից հրապարակված հարցաքննության տվյալների` օբյեկտների թվում, որոնց մասին ձերբակալվածը տեղեկություններ է հավաքել, եղել են Թեոդոսիայի նավթային պահեստը, ռազմական օդանավակայանը, Ղրիմի կամուրջը և այլն։
«Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի գծով ՌԴ ԱԴԾ վարչության քննչական բաժինը կասկածյալի դեմ քրեական գործ է հարուցել ՌԴ քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով (Պետական դավաճանություն՝ ՌԴ անվտանգությանն ուղղված գործողություններում օտարերկրյա պետությանն օգնություն ցուցաբերելու ձևով)», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ձերբակալվածը կալանավորվել է, կատարվում է հետաքննություն։