Երևանի «Վի-Էլ-Վի» խանութի հետնամասում հրդեհ է բռնկվել․ շուրջ 1 ժամ անց այն մարվել է

Երևանի «Վի-Էլ-Վի» խանութի հետնամասում հրդեհ է բռնկվել
Երևանի «Վի-Էլ-Վի» խանութի հետնամասում հրդեհ է բռնկվել
Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է քարի արտադրամասում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ Երևանի Արշակունյաց պողոտայում գործող «Վի-Էլ-Վի» տեխնիկայի խանութի հետնամասում խոշոր հրդեհ է բռնկվել։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամը 06։40-ին։
Пожарные расчеты на месте пожара в одном из зданий на проспекте Аршакуняц (14 марта 2025). Еревaн
Երևանի «Վի-Էլ-Վի» խանութի հետնամասում հրդեհ է բռնկվել
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Пожарные расчеты на месте пожара в одном из зданий на проспекте Аршакуняц (14 марта 2025). Еревaн
Երևանի «Վի-Էլ-Վի» խանութի հետնամասում հրդեհ է բռնկվել
«Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է քարի արտադրամասում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։20-ին, մարվել՝ 07։50-ին»,- ասված է հաղորդագրությունում։
ՆԳՆ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ տուժածներ չկան։
Դեռևս հայտնի չէ, թե ինչն է եղել հրդեհի բռնկման պատճառը, հանգամանքները պարզվում են։
Երևանի «Վի-Էլ-Վի» խանութի հետնամասում հրդեհ է բռնկվել