Նիժնի Նովգորոդում պետական դավաճանության համար ձերբակալված տղամարդը հայտարարել է, որ կրիպտոարժույթ է փոխանցել Ռուսաստանում արգելված «Լեգեոն «Ազատություն Ռուսաստանին»* ահաբեկչական կազմակերպությանը՝ անօդաչուներ ձեռք բերելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
Նա խոստովանել է, որ փոխանցումներն ուղարկել է այդ կազմակերպության հաշվեհամարներին։
Ձերբակալվածի տան համակարգչում նամակագրություն է հայտնաբերվել։
*Կազմակերպությունը ճանաչվել է որպես ահաբեկչական և արգելված է Ռուսաստանում