Իրանը դիմել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա ազդեցություն ունեցող երկրներին

Թեհրանը չափազանց մտահոգված է ալավիների, ինչպես նաև այլ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ տեղի ունեցող հետապնդումներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Իրանը համապատասխան կարգով դիմել է այն երկրներին, որոնք ազդեցություն ունեն Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վրա՝ հայտնելով իր մտահոգությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ չպարզաբանելով, թե կոնկրետ որ երկրներն ի նկատի ունի։
Երկարատև քաոս է կանխատեսվում․ իրանագետը՝ Սիրիայի մասին
Դիվանագետի խոսքով` Թեհրանը չափազանց մտահոգված ալավիների, քրիստոնյաների և այլ կրոնական փոքրամասնությունների դեմ բռնությունների և իրավիճակի ապակայունացման մասին հաղորդագրություններից։
«Մենք կտրականապես դատապարտում ենք նման գործողությունները։ Ցանկացած սպանություն կամ գործողություն քաղաքացիական բնակչության դեմ դատապարտելի են և արդարացում չունի», - ասել է նա։
Բաղային կարծում է, որ նման միջադեպերը կբարդացնեն աշխարհաքաղաքական իրավիճակն ու Սիրիայում անվտանգության հետ կապված խնդիրները։ Նա հավելել է, որ իրավիճակից օգտվում են այն երկրները, որոնք բարին չեն կամենում Սիրիայի ժողովրդին և ողջ տարածաշրջանին։
Սիրիայում կրոնական փոքրամասնությունների դաժան սպանդ է. ի՞նչ է հայտնի այս ժամին
Անցյալ շաբաթ սիրիական Լաթաքիա և Տարտուս նահանգներում կատաղի բախումներ են տեղի ունեցել անվտանգության ուժերի և Դամասկոսում նոր կառավարության դեմ հանդես եկող ջոկատների միջև: Անցումային շրջանի համար նշանակված Սիրիայի ղեկավար Ահմեդ ալ-Շարաան կոչ է արել ջոկատներին վայր դնել զենքը, իսկ երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ափամերձ շրջաններ տանող ճանապարհների փակման մասին։
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) տվյալներով՝ վերջին օրերին երկրի ափամերձ շրջաններում 830 խաղաղ բնակիչ է սպանվել։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ մահացածների թիվը (ալավիներ և քրիստոնյաներ) շատ ավելի մեծ է։ Սիրիայի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ նոր իշխանությունների հակառակորդների դեմ մարտերում մահացել է ուժային կառույցների 231 աշխատակից։