«Եթե մենք ենք բերել Նիկոլին, ինչո՞ւ ենք մենք տուժում ամենաշատը, ինչո՞ւ ենք հալածվում մենք, բերել ենք մենք, բայց օգտվում են ուրիշնե՞րը։ Չեմ հասկանում»,- դատական նիստից հետո հռետորական մի քանի հարցադրում արեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է կատարվում ընդդիմության ներսում։
«Մենք այս օրերին խոսույթը ձևակերպել ենք քաղաքական, բայց անձնական բնույթի և ավելի շատ նիկոլենց հարիր բառապաշար ենք լսել և անձնական հարձակումներ մեր հանդեպ, ինչը նույնպես քաղաքական բանավեճի որակը գցում է։ Երկրորդ պարադոքսն էլ կա․ այն ուժը, որ հավակնում էր խորհրդարանական ընտրություններից առաջ հաղթանակ տանել, ընտրություններից չորս տարի անց փորձում է մեզ մեղադրել, որ մեկ երրորդ չեն ստացել։ Դա էլ է պարադոքս։ Ես չեմ ուզում, որ 2026-ին կրկնվի 2021-ը, ես դրա հետ համաձայն չեմ։ Որպես հայ մարդ՝ դրա հետ համաձայն չեմ, և շատ կուզեի, որ բոլոր գործընկերների հետ միասին մենք այդ ճանապարհով գնանք,-ասաց նա։
Աշոտյանը անդրադարձավ նաև հարցին, թե ինչու է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ քվեարկել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագծին։
Մանրամասները՝ տեսանյութում։