Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կա զոհ

Եվս մի քանի մարդ տուժել է, նրանց վիճակը գնահատվում է ծանր:
Sputnik
Գերմանական Մանհայմ քաղաքում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, ևս մի քանիսը վիրավորվել են, նրանց վիճակը գնահատվում է ծանր։
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում անցկացվող տոնավաճառում։
Տեղեկություններ են հաղորդվում վարորդի ձերբակալության մասին։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: