Կրակոցներ Մոսկվայի մարզի «Красный Кит» առևտրի կենտրոնում․ կան տուժածներ

Սև արկղով տղամարդուն անվտանգության աշխատակիցները կանգնեցրել են, ինչից հետո վիճաբանություն է սկսվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ Հրաձգություն է տեղի ունեցել Մոսկվայի մարզի «Красный Кит» առևտրի կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում են ռուսական Telegram-ալիքները։
Նախնական տվյալներով` կա երեք տուժած։ Առևտրի կենտրոնի այցելուներին տարհանել են։
Ականատեսների խոսքով՝ այցելուներից մեկի մոտ եղել է սև արկղ, նրան կանգնեցրել են անվտանգության աշխատակիցները, ինչից հետո վիճաբանություն է սկսվել, և տղամարդը կրակել է տրավմատիկ ատրճանակից:
Կրակոցներ Լոս Անջելեսի առևտրի կենտրոնի մոտ. 1 մարդ մահացել է, 4-ը՝ վիրավորվել
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության աշխատակիցները և իրավապահները: Հաղորդվում է, որ այցելուներն արդեն վերադառնում են առևտրի կենտրոն, իսկ խանութները շարունակում են աշխատանքը: