Վեց նորածին է մահացել Գազայի հատվածում անոմալ ցրտի պատճառով․ ԶԼՄ

«Բուժառուի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սաիդ Սալահը հայտարարել է, որ եղանակային անոմալիայի սկզբից ի վեր մանկական բաժանմունք է ընդունվել սաստիկ ցրտի հետևանքներից տառապող 8 բուժառու:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Գազայի հատվածում անոմալ ցրտերի հետևանքով 6 նորածին է մահացել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում սկսված անոմալ ցրտերի հետևանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սաուդյան «Ալ Օկազ» թերթին:
«Սաստիկ ցրտերի հետևանքով Գազայի հատվածում 6 նորածին է մահացել։ Գազայում անոմալ ցուրտ է սկսվել, որն ուղեկցվում է բևեռային օդային զանգվածներով։ Բժշկական աղբյուրների համաձայն՝ 5 երեխա մահացել է «Բուժառուի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի հիվանդանոցում՝ Գազայից արևմուտք գտնվող Ռիմալ շրջանում, իսկ վեցերորդ երեխան մահացել է Գազայի հատվածի հարավում՝ Խան Յունիս քաղաքում»,-մեջբերում է թերթը առողջապահության ոլորտի աղբյուրների հայտարարությունը։
Պարբերականի հետ զրույցում «Բուժառուի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սաիդ Սալահը հայտարարել է, որ եղանակային անոմալիայի սկզբից ի վեր մանկական բաժանմունք է ընդունվել սաստիկ ցրտերի հետևանքներից տառապող ութ բուժառու։
«Փախստականների ճամբարներում հումանիտար ճգնաժամը խորացել է նրանով, որ հազարավոր մարդիկ մնացել են առանց պատշաճ կացարանի, բժշկական օգնության և ջեռուցման ՝ տարածաշրջան եկած սառը ցիկլոնի պատճառով»,-նշել է Սալահը:
Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ Գազայում պատերազմը կարող է վերսկսվել
Փետրվարի 21–ից Եգիպտոսում, Հորդանանում, Լիբանանում, Սիրիայում, Պաղեստինում և Սաուդյան Արաբիայի հյուսիսում ծայրահեղ սառնամանիքներ են փոթորկի ազդեցության պատճառով, որը լիբանանցի օդերևութաբաններն անվանել են «Ադամ», իսկ նրանց հորդանանցի գործընկերները՝ «Ժայռ»: Եգիպտոսի օդերևութաբանական կենտրոնը նախազգուշացրել է երկրի մի շարք շրջաններում անոմալ ցածր ջերմաստիճանի մասին: