Ռուս–ամերիկյան 2-րդ բանակցությունները կկայանան հաջորդ շաբաթ. Թրամփ

Դոնալդ Թրամփ
Ռուսաստանի և ԱՄՆ–ի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը ևս կկայանա Սաուդյան Արաբիայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ի և Ռուսաստանի հաջորդ բանակցությունները կանցկացվեն փետրվարի 25-ին Սաուդյան Արաբիայում: Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա նաև հայտարարել է, որ կարևոր է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։
Հիշեցնենք` փետրվարի 18-ին Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններ են կայացել: Ռուսաստանը ներկայացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ԱՄՆ-ն՝ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը: Բանակցությունների շրջանակում բարձրացվել է նաև ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։
Սուրճի շուրջ խոսելը բավարար չէ, բայց արդյունք կա. Պուտինը` Էր Ռիադի հանդիպման մասին