ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 2024 թվականի դեկտեմբերից ի վեր 65 մարդ է մահացել կեղծ ալկոհոլի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ekonomim» թերթին։
«Անկարայում կեղծ ալկոհոլի պատճառով մահացածների թիվը հասել է 65-ի, բուժում է ստանում 15 մարդ», - գրում է պարբերականը։
«Վերջին երեք ամսում Թուրքիայի յոթ նահանգում իրականացվել է 56 գործողություն, ձերբակալվել է 155 կասկածյալ և կալանավորվել է 35 մարդ։ Ձերբակալվածներից 37-ի նկատմամբ կայացվել է դատական հսկողություն կիրառելու որոշում», - գրում է թերթը։
Ավելի վաղ ՆՏՎ հեռուստաալիքը հայտնել էր, որ հունվարին Ստամբուլում կեղծ ալկոհոլի զոհ դարձածների թիվը հասել է 37-ի: Իշխանությունը չեղարկել է կեղծ արտադրանք վաճառող 64 խանութների լիցենզիաները։
Հեռուստաալիքի տվյալներով՝ մահացածների թվում եղել են Թուրքիայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի քաղաքացիներ: Նշվում է, որ նրանք ալկոհոլը ձեռք են բերել 30 լիրայով (մեկ դոլարից պակաս), մինչդեռ Թուրքիայում օրինական ալկոհոլային արտադրանքը զգալի թանկ է` գարեջուրը՝ առնվազն 70 լիրա, իսկ թունդ խմիչքները՝ մի քանի հարյուր լիրա: