Բաքվում ընթացող «դատի» ժամանակ հայ գերիները չեն ընդունել իրենց մեղավորությունը

Բաքվում ընթացող «դատը»
Հաջորդ «դատական նիստը» նշանակված Է փետրվարի 24-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Բաքվում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ու մյուս գերիների «դատավարության» հերթական նիստը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրանց մեղսագրվում են «Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ, խաղաղության և մարդկության դեմ հանցագործություններ, պատերազմի օրենքների և սովորույթների խախտում, ահաբեկչություն» և այլն։
Судебное заседание над армянским военно-политическим руководством Нагорного Карабаха (20 февраля 2025). Баку
Բաքվում ընթացող «դատը»
Դատավորի հարցին՝ արդյոք իրենց մեղավոր ճանաչում են նշված հանցաքների կատարման մեջ, բոլորը «ոչ» են պատասխանել։
Հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 24-ին։
Давид Ишханян во время суда (20 февраля 2025). Баку
Բաքվում ընթացող «դատը»
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Բաքվում ընթացող «դատը»
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Արցախի նախկին նախագահները Բաքվում ընթացող «դատի» ժամանակ
Ռուբեն Վարդանյանը փետրվարի 13–ին կայացած նիստում հայտնել է, որ հրաժարվում է պետության տրամադրած հանրային պաշտպան Ազեր Մագերամովի ծառայություններից, և իր շահերը պաշտպանելու է միայն պայմանագրային փաստաբան Աբրահամ Բերմանը։
Բաքվում ընթացող «դատը»
Վարդանյանին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 16 հոդվածով։ Մեղադրանքների թվում է «արտերկրում Ադրբեջանի դիվանագետների դեմ «Նեմեսիս-2» ահաբեկչական գործողություն նախաձեռնելը։