Լավրովն ու Ռուբիոն գրեթե միանման փողկապներով են մեկնել Էր Ռիադ

Ռուս–ամերիկյան բանակցություններ
Էր Ռիադում մեկնարկել են ռուս–ամերիկյան բանակցությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սաուդյան Արաբիայի մարյրաքաղաք Էր Ռիադ են մեկնել գրեթե միանման փողկապներով։
Լավրովի փողկապը մուգ կապույտ է, միատոն, առանց նախշերի, իսկ Ռուբիոյի փողկապի վրա սպիտակ մանր կետեր կան:
Սերգեյ Լավրովն ու Յուրի Ուշակովը
Իսկ ԱՄՆ առաջնորդի` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆի և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի փողկապներն ընդհանրապես չեն տարբերվում։
Մարկո Ռուբիոն (կենտրոնում), Մայք Ուոլցը և Սթիվ Վիտկոֆը
Այս ֆոնին առանձնանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցի փողկապը, որի վրա սպիտակ և մուգ կարմիր գծեր կան։
Հիշեցնենք` Էր Ռիադում մեկնարկել են ռուս–ամերիկյան բանակցությունները։ Երկու երկրների ներկայացուցիչները հանդիպել են թագավորական ընտանիքի պալատներից մեկում։
Բանակցություններին ռուսական կողմից մասնակցում են ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ամերիկյան կողմը ներկայացնում են Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը։
«Չգիտեմ` Եվրոպան ինչ ունի անելու Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ». Լավրով