ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հատնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին կլինի հարավարևելյան` 2-5մ/վ արագությամբ, փետրվարի 18-19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում նույնպես այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 19-20-ին սպասվում է ձյուն: