Երևանում բռնության են ենթարկել 97 համարի ավտոբուսի վարորդին

Վալիդատոր
Միջադեպի կապակցությամբ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Երևանում բռնության են ենթարկել 97 համարի ավտոբուսի վարորդին։ Այս մասին հայտնում է քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նա նշում է, որ միջադեպը եղել է այն բանից հետո, երբ նա ուղևորներին հորդորել է վճարում կատարել։ Դրանից հետո վեճ է սկսվել վարորդի և երեք ուղևորի միջև։
Հայկ Կոստանյանը հայտնում է, որ վիճաբանության ընթացքում բռնության է ենթարկվել նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեկ այլ վարորդ։
«Հանրային տրանսպորտից օգտվելիս վճարումը պարտադիր է, և յուրաքանչյուրի պարտքն է կատարել սահմանված կանոնները»,–շեշտում է քաղաքապետի խոսնակը։
Միջադեպի կապակցությամբ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։
Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 1-ից ներդրվել է ուղետոմսի նոր սակագին` 150 դրամ, որը կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։ Դրանից բացի, 2025 թվականի հունվարի 1-ից փետրվարի 28-ը 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսեր ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կունենան նաև լրացուցիչ 30-օրյա ժամկետ։
Ընդդիմադիր մի շարք քաղաքական ուժեր փետրվարի 1–ից բողոքի ակցիաներ են անցկացնում Երևանի հասարակական տրանսպորտում` հորդորելով ուղևորներին կա'մ չվճարել թանկացված ուղևորավարձը, կա'մ 100 դրամ վճարել։