2024 թվականին աշխարհում ռազմական ծախսերն աճել են 7,4%–ով և կազմել 2,46 տրիլիոն դոլար

Տանկ
Ռազմական ծախսերի մակարդակով առաջատարն ԱՄՆ-ն է, զգալիորեն աճել են նաև եվրոպական երկրների ռազմական ծախսերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. 2024 թվականին աշխարհում ռազմական ծախսերը հասել են 2,46 տրիլիոն դոլարի, ինչը 7,4 տոկոսով շատ է նախորդ տարվա ցուցանիշից։ Այս տվյալները ներկայացրել է Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը (IISS)` նշելով, որ պատճառը ուկրաինական հակամարտությունն է։
Պաշտպանական ծախսերի մակարդակով առաջատարը կրկին ԱՄՆ-ն է՝ ավելի քան 960 մլրդ դոլարով: Եվրոպայում վերջին մեկ տարվա ընթացքում պաշտպանական ընդհանուր ծախսերն աճել են 11,7%-ով և հասել 457 մլրդ դոլարի:
Ուռճացված ռազմական ծախսերը Եվրոպային անհարմարության գոտի են մտցնում. Պեսկով
Տարածաշրջանային աճը պայմանավորված է Գերմանիայի պաշտպանական բյուջեի 23,2% աճով: Երկիրը առաջ է անցել Մեծ Բրիտանիայից և ՆԱՏՕ-ի երկրների շրջանում պաշտպանական ծախսերի մակարդակով զբաղեցրել է երկրորդ տեղը: Գերմանիայի ռազմական բյուջեն անցյալ տարի հասել է 86 մլրդ դոլարի։
Հյուսիսատլանտյան դաշինքի որոշ այլ երկրներ զգալիորեն գերակատարում են կազմակերպության նախանշած պաշտպանական ծախսերի նպատակային ցուցանիշը։
Հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամների համար ծախսերի նվազագույն մակարդակը պետք է աճի մինչև ՀՆԱ-ի 5%: Պաշտպանության ծախսերն ավելացնելու կոչ էր անում նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
ՆԱՏՕ–ն մանրակրկիտ վերանայման կարիք ունի. Մասկ