Մեքսիկայում բեռնատարի և ավտոբուսի բախման հետևանքով ավելի քան 40 մարդ է մահացել. ԶԼՄ

Բախումից հետո ավտոբուսն ամբողջությամբ այրվել է։
Sputnik
Մեքսիկայում Կանկուն – Տաբասկո երթուղով 48 ուղևոր տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարին: ԶԼՄ – ների տեղեկություններով՝ ավտոբուսն ամբողջությամբ այրվել է։
Մահացել է 41 մարդ` 38 ուղևոր, ավտոբուսի 2 վարորդները և բեռնատարի վարորդը։
Նախնական տվյալով՝ բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց գոտի, ինչն էլ բախման է հանգեցրել։
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։
Մահացածներից շատերի ինքնությունը դեռ չի պարզվել։
Տաբասկոյի անվտանգության աշխատակիցները հայտնել են, որ այս պահին հայտնաբերվել է ընդամենը 18 գանգ:
Որոնողական աշխատանքները շարունակվում են:
Ստամբուլում կաուչուկի արտադրության գործարան է այրվում