Մխիթարյան, Ռաուլ, Ռոնալդու. Ռոման Բերեզովսկին նշել է ամենաուժեղ ֆուտբոլիստներին

Բերեզովսկին նշել է, որ հարգանքով է վերաբերվում բոլոր ֆուտբոլիստներին, որոնց հետ խաղացել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին համարում է, որ ամենաուժեղ ֆուտբոլիստը, որի դեմ ինքը երբեևէ խաղացել է, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն է: Այս մասին նա ասել է «РБ Спорт» պարբերականին։
«Ամենաուժեղ ֆուտբոլիստը, որի դեմ խաղացել եմ, Կրիշտիանու Ռոնալդուն է։ Կարող եմ նաև առանձնացնել Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ռաուլին և Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանին»,-ասել է լեգենդար դարպասապահը։
Իսկ հավաքականում իր ամենաուժեղ թիմակից Բերեզովսկին համարում է Հենրիխ Մխիթարյանին։
«Միևնույն ժամանակ, ես հարգում և սիրում եմ բոլոր այն ֆուտբոլիստներին, որոնց հետ խաղացել եմ»,-նշել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչը։
Բերեզովսկին 50 տարեկան է. «հայկական Յաշինը» պատմում է ֆուտբոլի և իր անցած ուղու մասին
Նշենք, որ Ռոման Բերեզովսկին Հայաստանի հավաքականում սկսել է խաղալ 1996 թվականի օգոստոսի 31-ին՝ Պորտուգալիայի հետ խաղում: Ազգային թիմի կազմում նա անցկացրել է ընդհանուր 94 հանդիպում։