ԱՄՆ դատարանն արգելափակել է Թրամփի` տրանսգենդերների մասին որոշումը

Դոնալդ Թրամփ
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը կարգադրել է տրանսգենդեր կանանց ուղարկել տղամարդկանց համար նախատեսված բանտեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Ամերիկյան դատարանն արգելափակել է իրենց կին համարող տրանսգենդերներին տղամարդկանց բանտեր տեղափոխելու մասին որոշումը, որը կայացրել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Տեղեկությունը հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թրամփը կարգադրել է տրանսգենդեր կանանց ուղարկել տղամարդկանց բանտեր, ինչպես նաև դադարեցնել նրանց սեռափոխության ծառայությունների մատուցումը:
«Հայցվորները մատնանշել են, որ իրենց անդառնալի վնաս կհասցվի, եթե ժամանակավոր արգելքի վերաբերյալ հայցը մերժվի։ Դատարանը որոշել է, որ պետք է պահպանվի հայցվորների գտնվելու վայրի կարգավիճակը և բժշկական խնամքն այնպես, ինչպես գործել է մինչև 2025 թվականի հունվարի 20-ը», - ասվում է Կոլումբիայի դատարանի որոշման մեջ:
Հիշեցնենք` Դոնալդ Թրամփն իր երդմնակալության ժամանակ հայտարարել էր, որ այսուհետ Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական քաղաքականությունն այն է, որ գոյություն ունի միայն երկու սեռ՝ արական և իգական։