Ամանորին ավելացել է Դյութի ֆրիից ծխախոտի և ալկոհոլի վերավաճառքը. ՀՀ ՊԵԿ նախագահ

Բագրատաշենի անցակետ
Ամբողջ 2024 թվականի ընթացքում օպերատիվ ստուգումների միջոցով հաջողվել է հայտնաբերել շուրջ 80 հազար տուփ մաքսանենգ սիգարետ և մի քանի տասնյակ հազար շիշ ալկոհոլ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Ամանորին Հայաստանում կտրուկ աճել է ծխախոտի և ալկոհոլի վերավաճառքը։ Այս մասին 2024 թ. տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Կոմիտեի օպերատիվ աշխատակիցները նման առևտրի ապօրինի դեպքեր են արձանագրել նաև հայտարարությունների կայքերի միջոցով (օրինակ` list.am–ում) և սոցիալական ցանցերում: Հիմնականում վերավաճառվել են ծխախոտներն ու ալկոհոլը` գնված Դյութի Ֆրիի խանութներից (հիմնականում հայ–վրացական սահմանի անցակետերում գործող,–խմբ.)։
2024–ին քանի՞ էլեկտրամոբիլ է ներկրվել Հայաստան. ՊԵԿ–ը տվյալներ է ներկայացրել
Հակոբյանն ընդգծեց, որ արդեն հաջողվել է բացահայտել մի քանի անձանց, որոնք նման ներկրում ու վաճառք են իրականացրել պարբերաբար։
Ամբողջ 2024 թվականի ընթացքում օպերատիվ ստուգումների միջոցով հաջողվել է հայտնաբերել շուրջ 80 հազար տուփ մաքսանենգ սիգարետ և մի քանի տասնյակ հազար շիշ ալկոհոլ։
«Մենք ուժեղացրել ենք վերահսկողությունը, այդ թվում՝ այն քաղաքացիների նկատմամբ, որոնք բազմիցս հատում են սահմանը և նման ապրանքներ են ներկրում»,– ասաց Հակոբյանը:
Նա ավելացրեց, որ տոներից հետո նվազել են նաև վերավաճառքի ծավալները, սակայն դրանք դեռ պահպանվում են։
Մոտ 59 հազար քաղաքացի արդեն հայտարարագիր է ներկայացրել. ՊԵԿ նախագահ