Թուրքիայի ուժայինները ռեյդեր են իրականացրել քրդերի դեմ։
Ինչպես X սոցցանցում հայտնել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիկայան, գործողությունն իրականացվել է 17 նահանգներում։
Արդյունքում ձերբակալվել է 65 անձ, որոնք կասկածվում են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ։
Նախարարն իր էջում տեղադրել է նաև գործողության կադրերը։