ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը նոր պետ ունի։ Տեղեկությունը սոցցանցերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ծովինար Թադևոսյանը կնշանակվի ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետ»,–գրել է Փաշինյանը։
Նշենք, որ մինչ այս Թադևոսյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետն էր։
Հիշեցնենք` Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը պաշտոնից ազատվել է 2024-ի դեկտեմբերի 5-ին։