ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Աբխազիայի Գալիի շրջանի Պապինիրխուա գյուղի սեփական տանը 5 երեխա է մահացել: Այս մասին կիրակի օրը հայտնել է Sputnik Աբխազիան՝ հղում անելով շրջանի ղեկավար Կոնստանտին Պիլիային։
Նշվում է, որ աղջիկների մայրը հիվանդանոցում պառկած է եղել, հայրը գնացել է նրան այցելելու։ Տանը երեխաների հետ նրանց տատիկն է մնացել։ Վառարանը վառելիս կինը կերոսինը շփոթել է բենզինի հետ։ Նա ողջ է մնացել։
ԱԻՆ ղեկավարի պաշտոնակատար Լև Կվիցինիայի տվյալներով՝ մահացածները հարազատ քույրեր էին։
Կրտսեր աղջիկը ութ ամսական էր, ավագը՝ ութ տարեկան։ Մյուս երեխաների տարիքը ճշտվում է հարազատներից։
Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ շրջանային բաժանմունքի փրկարարները: Այնտեղ է մեկնել շրջանի ղեկավարը։
Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Բադրա Գունբան Գալիի շրջանի ղեկավար Կոնստանտին Պիլիային հանձնարարել է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Չոլարիա ընտանիքին:
ՆԳՆ-ին, ԱԻՆ-ին և այլ ծառայություններին հանձնարարվել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել՝ ողբերգության բոլոր հանգամանքները պարզելու համար: