ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) զորավարժարաններից մեկում ստուգել է Սևծովյան նավատորմի ծովային հետևակայինների պատրաստվածությունը։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ զորավարժարանում, ուր այցելել է ՌԴ նախարարը, պայմանագրային զինծառայողների հետ վարժանքներ են անցկացվում հատուկ մարտավարական, կրակային, բժշկական և ինժեներական պատրաստության գծով, ինչպես նաև հատուկ ռազմական գործողության ընթացքում մարտական փորձ ձեռք բերած սպաների ղեկավարության ներքո ստորաբաժանումների մարտական համակարգում է իրականացվում։
Սևծովյան նավատորմի հրամանատար, փոխծովակալ Սերգեյ Պինչուկը Բելոուսովին զեկուցել է, որ պայմանագրային զինծառայողները անօդաչուների մարտական օգտագործմանն ու հակազդմանն ուղղված լրացուցիչ ուսումնական ծրագրեր են յուրացնում։
Զորավարժարանում նախարարին ցույց են տվել լաբորատորիան, որի հենքի վրա իրականացվում է տարբեր նշանակության անօդաչուների, այդ թվում՝ FPV անօդաչուների, մարտական հաշվարկների պատրաստությունը, շփման գծում՝ դժվար ռադիոէլեկտրոնային միջավայրում առաջադրանքները կատարելու համար։
Լաբորատորիայի մասնագետները փորձարկում են նոր տեսակի ռազմական տեխնիկան, մշակում և արդիականացնում են ինչպես անօդաչուներ, այնպես էլ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր՝ հակառակորդի ԱԹՍ–ներին արդյունավետ հակազդելու համար։