Պայթյուն Գեղարքունիքի մարզի գազալցակայաններից մեկում. կա զոհ և տուժած

Պայթյուն գազալցակայանում
Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,, 27 դեկտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն, որի հետևանքով 1 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
««UAZ» (Վիլիս) մակնիշի ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է, ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմին»,– գրում է կայքը:
Դեպքը տեղի է ունեցել ժամը 11:40-ի սահմաններում։
ՆԳՆ փրկարար ծառայությունն էլ հայտնում է, որ պայթյունի հետևանքով մահացել է ուղևոր Ն․ Հ.-ն (ծնված 1985 թ․), իսկ գազալցակայանի աշխատակիցը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։