ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Մահվան ելքով վրաերթ է այսօր տեղի ունեցել Լոռու մարզում, գրում է shamshyan.com–ը։
Ժամը 19:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Սասուն Ղ.-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ 65-ամյա Մարգարիտա Ք.-ին։
Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ կարճ ժամանակ անց մահացել է։
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Բազումի բաժնի հատուկ պահպանվող տարածք։